BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել
18.05.2018 | 14:31

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են իրավական և քաղաքական պայմաններ», - ասաց նա և նշեց, թե որքանով ինքն է տեղյակ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Աժ ներկայացնել կառավարության հավակնոտ ծրագիր:

«Սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, երբ կարող է արձակվել Աժ-ն: Եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում Աժ արտահերթ ընտրությունների անցկացման հարց դեռևս դրված չէ: Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ սա քննարկման հարց է: Կքննարկենք, կտեսնենք», - նշեց նա: Շարմազանովի դիտարկմամբ՝ քաղաքական գործընթացները շատ արագ են փոխվում և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երկու, երեք կամ չորս ամիս հետո: «Ժամանակավրեպ է, որ մենք խոսենք մի բանի մասին, որը կարող է արդիական լինել մի քանի ամսից կամ, ընդհանրապես, չլինել», - ասաց ՀՀԿ խոսնակը: Նա ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել կառավարության գործունեությունը ու պատրաստ են աշխատել նոր կառավարության հետ հանուն ժողովրդի:


«Պատրաստ ենք քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնության ընդունում, որը կբխի Հայաստանի քաղաքացիների շահերից», - ասաց նա:

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ